Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ձուն օգտակար նյութերի շտեմարան

Ձուն օգտակար նյութերի շտեմարան

Ձվերի պարբերաբար և մշտական օգտագործումն օգտակար է բոլոր տարիքի մարդկանց առողջության համար: Ավստրալիայի հետազոտողները խորհուրդ են տալիս ամեն շաբաթ կերակրացանկում ներառել մոտ 6 ձու:

 

Տարեց մարդիկ հաճախ խուսափում են իրենց սննդակարգում ներառել ձու, քանի որ նախկինում հայտարարում էին, թե արյան մեջ խոլեսթերինի մակարդակը բարձրանում է հենց այս սննդատեսակի չափից ավելի օգտագործման պատճառով: Ժամանակակից հետազոտությունները վկայում են, որ խոլեսթերինի մակարդակի բարձրացման հետ ձվերը ոչ մի կապ չունեն: Չէ՞ որ դրա բարձրացմանը նպաստում են հագեցած ճարպերը:

 

Հետազոտությունների ընթացքում մասնագետները պարզել են, որ ձվերը գործնականում չեն պարունակում հագեցած ճարպեր, բայց հարուստ են В4 վիտամինով, որը բարելավում է աղեստամոքսային համակարգի աշխատանքն ու նպաստում հղիության ընթացքում պտղի նորմալ զարգացմանը: Ավելին, այս մթերքը պարունակում է լյութեին, որն օգնում է նվազեցնել ոսպնյակի մթագման (կատարակտայի) առաջացման և դեղին բծի այլասերման վտագը:

 

Ձուն համարվում է ոչ թանկարժեք մթերք, բայց միևնույն ժամանակ վիտամինների, հանքային աղերի և այլ օգտակար նյութերի շտեմարան է: Այն կարող են օգտագործել խոլեսթերինի նորմալ կամ նույնիսկ բարձր մակարդակ ունեցող մարդիկ: Հետազոտողները խորհուրդ են տալիս ձվից չհրաժարվել նաև նրանց, ովքեր տառապում են շաքարախտով կամ նյութափոխանակության խանգարումներով:

Սկզբնաղբյուր. medicinform.net
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. pervenez.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ